15:04  ,  17 հոկտեմբերի, 2024

Օսակա․ Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ շրջանում

Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտություն կրեց Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում։

Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 179-րդ ռակետ, ճապոնացի Սառա Սաիտոյի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:2), 6:4  հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 56 րոպե։

Առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը 7:6 (7:1), 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի 65-րդ ռակետ, ամերիկացի Էշլին Կրյուգերին, որն անցած տարի նվաճել էր այս մրցաշարի հաղթողի կոչումը։

Օսակայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News