13:01  ,  27 սեպտեմբերի, 2024

ATP-500. Կարեն Խաչանովը հաղթեց առաջին շրջանում

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։ Նրա մրցակիցն էր աշխարհի 53-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենան։

Հայ թենիսիստն առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 41 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն, որը մեկնարկում 7:6 (7:4), 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 66-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկին։

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news