13:01 27 սեպտեմբերի, 2024Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։ Նրա մրցակիցն էր աշխարհի 53-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենան։
Հայ թենիսիստն առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 41 րոպե։
Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն, որը մեկնարկում 7:6 (7:4), 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 66-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկին։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.