16:47  ,  17 սեպտեմբերի, 2024

Էլինա Ավանեսյանը Երեւանում նշեց ծննդյան տարեդարձը (ֆոտո, վիդեո)

Հայաստանի ներկայացուցիչ, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 49-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Երեւանում երկրորդ մարզումն անցկացրեց:

«Կերոն» զարգացման հիմնադրամի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ քաղաքացիություն ստացած թենիսիտուհին հայրենիքում մարզումներն անցկացնում է Վահագնի թաղամասում:

Երկրորդ մարզումային օրը՝ սեպտեմբերի 17-ը համընկել էր Էլինայի ծննդյան օրվա հետ: Այսօր թենիսիստուհին նշում է ծննդյան 22-րդ տարեդարձ: Այս կապակցությամբ Հայաստանի թենիսի ֆեդերացիան, «Կերոն» հիմնադրամի ներկայացուցիչներն անակնկալ էին պատրաստել եւ ծննդյան տորրթով նրան դիմավորեցին կորտերում:

Էլինայի հետ մարզմանը եկել էին նաեւ նրա ծնողները: Թենիսիտուհին կորտերում փչեց ծննդյան տորթի մոմերը ապա նոր սկսեց մարզումները: NEWS.am Sport-ը նույնպես հետեւց փակ մարզմանը: Երեւանում Էլինան պատրաստվում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում սեպտեմբերի 25-ին մեկնարկելիք WTA-1000 շարքի China Open մրցաշարին:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News