08:58  ,  6 սեպտեմբերի, 2024

US Open․ Սաբալենկան ու Պեգուլան դուրս եկան եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան դուրս եկան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։

Արինա Սաբալենկան կիսաեզրափակիչում 6:3, 7:6 (7:2) հաշվով պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։

Ջեսիկա Պեգուլան 1:6, 6:4, 6:2 հաշվով առավելության հասավ աշխարհի 52-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովայի նկատմամբ։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 12 րոպե։

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News