08:58 6 սեպտեմբերի, 2024Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան դուրս եկան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։
Արինա Սաբալենկան կիսաեզրափակիչում 6:3, 7:6 (7:2) հաշվով պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։
Ջեսիկա Պեգուլան 1:6, 6:4, 6:2 հաշվով առավելության հասավ աշխարհի 52-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովայի նկատմամբ։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 12 րոպե։
Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.