10:15  ,  22 օգոստոսի, 2024

WTA-500․ Էլինա Ավանեսյանը պարտվեց Էլինա Սվիտոլինային

Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարում աշխարհի 51-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Էլինա Ավանեսյանը երկրորդ շրջանում չկարողացավ հաղթահարել աշխարհի 28-րդ ռակետ Էլինա Սվիտոլինայի արգելքը։ 29-ամյա ուկրաինացի թենիսիստուհին առավելության հասավ 6:4, 6:3 հաշվով։

Էլինա Սվիտոլինայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 35-րդ ռակետ, չեխ Լինդա Նոսկովան։

Մոնտերեյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 922 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news