10:40  ,  13 օգոստոսի, 2024

Բելգրադում տասնյակ հազարավոր երկրպագուներ են դիմավորել Ջոկովիչին եւ մյուս օլիմպիականներին  (տեսանյութ)

Բելգրադում տասնյակ հազարավոր երկրպագուներ դիմավորել են Սերբիայի հավաքականի մեդալակիր օլիմպիականներին։

Առաջին անգամ Օլիմպիական խաղերում չեմպիոնի տիտղոսը նվաճեց աշխարհի երկրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը եզրափակիչում հաղթեց իսպանացի Կառլոս Ալկարասին։

Փարիզի Խաղերում Սերբիան նվաճեց երեք ոսկե մեդալ։ Այդ երկրի թիմը հաղթեց ջրագնդակի տղամարդկանց մրցաշարում։ Եվս մեկ ոսկե մեդալ սերբերը նվաճեց հրաձգության մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English