Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» հետաքրքրության ոլորտում։
«Советский Спорт»-ը գրում է, որ Մոսկվայի թիմը ցանկանում է ձեռք բերել Մովսիսյանին, սակայն եթե «Կրասնոդարը» մեծ գումարներ պահանջի, Ռուսաստանի 9-ակի չեմպիոնը կհրաժարվի իրականացնել 25-ամյա ռմբարկուի տրանսֆերը։
Ռուսաստանի նախորդ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել է 37 խաղի՝ խփելով 15 գնդակ, իսկ այս տարի 13 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։ Նա 2011-ին դանիական «Ռանդերսից» տեղափոխվել «Կրասնոդար»։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:16 , 29 հոկտեմբերի
01:57 , 29 հոկտեմբերի
01:51 , 29 հոկտեմբերի
01:39 , 29 հոկտեմբերի 
23:58 , 28 հոկտեմբերի 
23:25 , 28 հոկտեմբերի
22:16 , 28 հոկտեմբերի
21:12 , 28 հոկտեմբերի
20:46 , 28 հոկտեմբերի 
20:30 , 28 հոկտեմբերի