09:07 24 նոյեմբերի, 2012Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» հետաքրքրության ոլորտում։
«Советский Спорт»-ը գրում է, որ Մոսկվայի թիմը ցանկանում է ձեռք բերել Մովսիսյանին, սակայն եթե «Կրասնոդարը» մեծ գումարներ պահանջի, Ռուսաստանի 9-ակի չեմպիոնը կհրաժարվի իրականացնել 25-ամյա ռմբարկուի տրանսֆերը։
Ռուսաստանի նախորդ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել է 37 խաղի՝ խփելով 15 գնդակ, իսկ այս տարի 13 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։ Նա 2011-ին դանիական «Ռանդերսից» տեղափոխվել «Կրասնոդար»։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.