00:46  ,  11 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Վրաստանը 3 ոսկե մեդալ նվաճեց

Վրաստանը երեք ոսկե մեդալ նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերում։

Նախավերջին օրը երկու վրացի մարզիկ դարձավ տիտղոսակիր։

Ազատ  ոճի ըմբշամարտի 125 կգ քաշային կարգի եզրափակիչում Գենո Պետրիաշվիլին գոտեմարտեց իրանցի Ամիր Հոսեյն Զարեի հետ եւ առավելության հասավ 10:9 հաշվով։

Ծանրամարտի +102 կգ քաշային կարգում Լաշա Տալախաձեն դարձավ չեմպիոն։ Նա եռակի օլիմպիական չեմպիոն է։

Վրաստանը մեկ ոսկե մեդալ էլ նվաճել էր ձյուդոյի մրցաշարում 90 կգ քաշային Լաշա Բեկաուրիի շնորհիվ։

Վրաստանը ձյուդոյի մրցաշարում նաեւ երկու արծաթե մեդալ էր նվաճել, մեկ բրոնզ մեդալ էլ՝ բռնցքամարտում։

Վրաստանը 24-րդն է։

Ադրբեջանը 2 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե մեդալով 28-րդն է։

Հայաստանը 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով 66-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news