14:01  ,  10 օգոստոսի, 2024

Եթովպիացի Տամիրատ Տոլան օլիմպիական ռեկորդով հաղթեց մարաթոնյան վազքում (տեսանյութ)

Եթովպիացի Տամիրատ Տոլան նվաճեց տղամարդկանց մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Փարիզի Խաղերում նա

42,195 կմ-ն հաղթահարեց 2 ժամ, 6 րոպե եւ 26 վայրկյանում, ինչը օլիմպիական ռեկորդ է։

Արծաթե մեդալը նվաճեց բելգիացի Բաշիր Աբդին, որը 21 վայրկյան հետ մնաց չեմպիոնից։ Բրոնզե մեդալակիր դարձավ քենիացի Բենսոն Կիպրուտոն (34 վայրկյան ուշ չեմպիոնից)։

Մարաթոնյան վազքի կրկնակի օլիմպիական չեմպիոն, քենիացի Էլիուդ Կիպչոգեն չկարողացավ ավարտել մրցատարածությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print