00:21  ,  10 օգոստոսի, 2024

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականն՝ օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

Ֆուտբոլի տղամարդկանց Իսպանիայի հավաքականը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։

Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացիները լրացուցիչ ժամանակում 5:3 հաշվով պարտության մատնեցին Թիերի Անրիի գլխավորած Ֆրանսիայի հավաքականին։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3:

Իսպանացիներից դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Աչքի ընկավ նաեւ իսպանական «Վիլյառեալի» 23-ամյա կիսապաշտպան Ալեքս Բաենան։

Ֆրանսիայի թիմի գոլերը խփեցին գերմանական «Շտուտգարտի» 22-ամյա կիսապաշտպան Էնցո Միյոն, «Մոնակոյի» 22-ամյա կիսապաշտպան Մագնես Ակլիուշեն եւ Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» 27-ամյա հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան։

Լրացուցիչ ժամանակում դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի հավաքականի եւ իսպանական «Ռայո Վալիեկանոյի» 23-ամյա հարձակվող Սերխիո Կամելիոն։

Իսպանիան երկրորդ անգամ նվաճեց օլիմպիական տիտղոսը, 1992թ․ Բարսելոնայի Խաղերից հետո։

Փարիզ-2024. Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, տղամարդիկ

Եզրափակիչ

Ֆրանսիա - Իսպանիա՝ 3։5 (3:3, լրացուցիչ ժամանակ՝ 0:2)

Էնզո Միյո, 11, Մագնես Ակլիուշե, 79, Ժան-Ֆիլիպ Մատետա, 90+3, 11մ - Ֆերմին Լոպես, 18, 25, Ալեխանդրո Բաենա, 28, Սերխիո Կամելիո, 100, 120+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news