21:05  ,  9 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. 17-ամյա Դարյա Վարֆոլոմեեւան՝ օլիմպիական չեմպիոն

Գերմանիայի ներկայացուցիչ Դարյա Վարֆոլոմեեւան նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը գեղարվեստական մարմնամարզության անհատական բազմամարտում։

Ռուսաստանում ծնված եւ 2019-ին Գերմանիա տեղափոխված 17-ամյա մարզուհին բոլոր գործիքների հանրագումարում հավաքեց 142,850 միավոր։

Արծաթե մեդալը նվաճեց բուլղարացի Բորյանա Կալեյնը (140,600)։ Բրոնզե մեդալակիր դարձավ իտալացի Սոֆյա Ռաֆաելին (136,300)։

Դարյա Վարֆոլոմեեւան 2023թ․ աշխարհի բացարձակ չեմպիոնն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news