18:11  ,  9 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Անդրանիկ Կարապետյանը 5-րդն է պոկում վարժությունից հետո (ֆոտո)

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտած աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը 5-րդն է պոկում վարժությունից հետո:

89 կգ քաշայինների պայքարում տիտղոսի եւ օլիմպիական մեդալների համար պայքարում է 12 ծանրորդ: Ավարտվեց պոկում վարժության պայքարը: Անդրանիկ Կարապետյանի գրանցեց 170 կգ արդյունք:

Առաջին մոտեցմամբ Կարապետյանը հաջողությամբ պոկեց 170 կգ-ոց ծանրաձողը:

Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 175 կգ, բայց Կարապետյանը ձախողեց: Երրորդ մտոեցման համար Փաշիկ Ալավերդյանը եւս երկու կիլոգրամ ավելացրեց եւ պատվիրեց 177 կգ:

Անդրանիկ Կարապետյանը պոկեց 177 կգ-ը, պահեց գլխավերեւում, բայց մրցավարները չգրանցեցին արդյունքը (լուսանկարում): Կարապետյանը մրցահարթակից իջնելիս Փաշիկ Ալավերդյանին պարզաբանեց, որ ուսն է իջել, այլ ոչ թե ձեռքը: Հավաքականի մարզիչը բողոքարկեց մրցավարների որոշումը, բայց քննարկումից հետո քաշը չգրանցվեց: Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունն ավարտեց 170 կգ-ով:

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print