13:02  ,  9 օգոստոսի, 2024

Փարիզ-2024․ Օլիմպիական չեմպիոն Նոա Լայլզը վարակվել է կորոնավիրուսով եւ չի մասնակցի 4х100 մետր փոխանցումավազքին

Փարիզի Օլիմպիական խաղերում 100 մետր վազքի չեմպիոն, ամերիկացի Նոա Լայլզը վարակվել է կորոնավիրուսով եւ չի մասնակցի  4х100 մետր փոխանցումավազքին։ Այդ մասին նա գրառում է կատարել սոցիալական ցանցերում։ 200 մետր վազքին Նոա Լայլզը մասնակցել էր արդեն վարակվելուց հետո։

«Մենք ձգտում էինք գաղտնի պահել ախտորոշումը։ Գիտեին միայն բժիշկները, մարզիչը եւ մայրս։ Չէինք ցանկանում, որ մարդիկ խուճապի մատնվեին։ Ցանկանում էինք ցույց տալ, որ այդ վիճակում էլ հնարավոր է պայքարել մեդալի համար»,- ասել է Լայլզը NBC-ի եթերում։

200 մետր վազքում Նոա Լայլզը գրավել էր երրորդ տեղը եւ բժիշկների օգնությամբ էր հեռացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print