10:36  ,  9 օգոստոսի, 2024

41-ամյա Պեպեն ավարտեց կարիերան

41-ամյա պորտուգալացի պաշտպան Պեպեն ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Նա այդ մասին գրառում է արել Ինստագրամում։

Նրա վերջին ակումբը պորտուգալական «Պորտուն» էր։ Ակումբային կարիերայի ընթացքում Պեպեն հանդես է եկել նաեւ պորտուգալական «Մարիտիմուում», Մադրիդի «Ռեալում» եւ թուրքական «Բեշիկթաշում»։

«Պորտուի» հետ Պեպեն դարձել է Պորտուգալիայի քառակի չեմպիոն, հնգակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր։ «Ռեալի» հետ նա դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։

Պորտուգալիայի հավաքականում Պեպեն անցկացրել է 141 հանդիպում, դարձել է 2016թ․ Եվրոպայի չեմպիոն, 2019թ․ Ազգերի լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English