Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ։
Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող ամերիկացիները կամային հաղթանակ տարան սերբերի նկատմամբ։ Առաջին երեք քառորդներում պարտվելուց հետո ԱՄՆ-ի թիմը կարողացավ վերջին քառորդում վերադարձնել կորցրածը՝ 95:91 (23:31, 20:23, 20:22, 32:15)։
Ամենաարդյունավետը Ստեֆեն Կարին էր՝ 36 միավոր։ Սերբիայի թիմի կազմում ամենաշատ միավորներ վաստակեց Բոգդան Բոգդանովիչը՝ 20 միավոր։
Օգոստոսի 10-ին նախատեսված եզրափակիչում ԱՄՆ-ի թիմի մրցակիցը կլինի Ֆրանսիան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի