Փարիզ-2024․ Բասկետբոլի ԱՄՆ-ի թիմը առաջին 3 քառորդներում պարտվելուց հետո հաղթեց սերբերին եւ եզրափակիչում է (տեսանյութ)

01:10   9 օգոստոսի, 2024

Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ։

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող ամերիկացիները կամային հաղթանակ տարան սերբերի նկատմամբ։ Առաջին երեք քառորդներում պարտվելուց հետո ԱՄՆ-ի թիմը կարողացավ վերջին քառորդում վերադարձնել կորցրածը՝ 95:91 (23:31, 20:23, 20:22, 32:15)։

Ամենաարդյունավետը Ստեֆեն Կարին էր՝ 36 միավոր։ Սերբիայի թիմի կազմում ամենաշատ միավորներ վաստակեց Բոգդան Բոգդանովիչը՝ 20 միավոր։

Օգոստոսի 10-ին նախատեսված եզրափակիչում ԱՄՆ-ի թիմի մրցակիցը կլինի Ֆրանսիան։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.