22:04  ,  8 օգոստոսի, 2024

Արթուր Աբրահամը Փարիզում հանդիպել է Արթուր Ալեքսանյանի եւ Մալխաս Ամոյանի հետ (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Փարիզում հետեւել է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների մրցելույթներին քաջալերել նրանց:

Նա հանդիպել է հունահռոմեական ըմբիշներ, Փարիզի Խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի եւ բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանի հետ։

«Ուզում եմ ասել, որ դուք ինձ համար և հայ ժողովրդի համար օլիմպիական չեմպիոններ եք ու ըմբշամարտի արքաներ: Դուք դա ապացուցել եք և դեռ էլի եք ապացուցելու»,- Արթուր Ալեքսանյանի ու Մալխաս Ամոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Արթուր Աբրահամը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում