Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին պայքարի մեջ մտավ աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ):
Մեկնարկային 1/8 եզրափակիչում Հարությունյանը մրցեց Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 13:3 հաշվով:
Առաջին մրցափուլում Եվրոպայի քառակի չեմպիոնը 6 միավոր վաստակեց: Մրցակիցները գնացին հանգստի 6:0 հաշվով՝ Արսեն Հարությունյանի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը եւս մեկ միավոր ավելացրեց իր հաշվին: Մրցակիցը խեղդող հնարքով փորձեց գլորում կատարել: Գորգի մրցավարը նախ երկու միավոր տվեց մեքսիկացուն, ապա կանգնեցրեց գոտեմարտը: Պահանջվեց բժշկական միջամտություն Արսեն Հարությունյանին:
Բուժզննումից հետո Արսեն Հարությունյանը հաշիվը դարձրեց 13:3, մրցակիցը եւս մեկ միավորի առավելություն ունեցավ: Գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ Արսեն Հարությունյանի հաղթանակով:
Քառորդ եզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը կլինի ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաեւը, որը նախորդ երկու տարիներին աշխարհի առաջնություններում հասել է քառորդ եզրափակիչ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի