14:25 8 օգոստոսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին պայքարի մեջ մտավ աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ):
Մեկնարկային 1/8 եզրափակիչում Հարությունյանը մրցեց Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 13:3 հաշվով:
Առաջին մրցափուլում Եվրոպայի քառակի չեմպիոնը 6 միավոր վաստակեց: Մրցակիցները գնացին հանգստի 6:0 հաշվով՝ Արսեն Հարությունյանի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը եւս մեկ միավոր ավելացրեց իր հաշվին: Մրցակիցը խեղդող հնարքով փորձեց գլորում կատարել: Գորգի մրցավարը նախ երկու միավոր տվեց մեքսիկացուն, ապա կանգնեցրեց գոտեմարտը: Պահանջվեց բժշկական միջամտություն Արսեն Հարությունյանին:
Բուժզննումից հետո Արսեն Հարությունյանը հաշիվը դարձրեց 13:3, մրցակիցը եւս մեկ միավորի առավելություն ունեցավ: Գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ Արսեն Հարությունյանի հաղթանակով:
Քառորդ եզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը կլինի ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաեւը, որը նախորդ երկու տարիներին աշխարհի առաջնություններում հասել է քառորդ եզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.