12:35  ,  8 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Վան Ռաուվենդալը երկրորդ տիտղոսը նվաճեց 10 կմ լողում (ֆոտո)

Նիդերլանդների ներկայացուցիչ Շարոն վան Ռաուվենդալի հաղթանակով ավարտվեց Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով բաց ջրում 10 կմ լողի մրցումը։ Նա միակն է, ում հաջողվում է երկրորդ անգամ հաղթել այս մրցաձեւում։

Վան Ռաուվենդալը չեմպիոն էր դարձել նաեւ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում։

Կանանց այս մրցաձեւը օլիմպիական ծրագրում ընդգրկվել է 2008 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print