Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտած Սլավիկ Գալստյանը երկրորդ ծանր հաղթանակը տարավ եւ երեկոյան մրցահերթում կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտեց աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում 5-րդ տեղը զբաղեցրած, Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիլա Մամադասայի հետ եւ հաղթեց 3:2 հաշվով (ուղիղ եթեր):
Առաջին մրցափուլում Գալստյանը 2-միավորանոց գցումով հաշվի մեջ առաջ անցավ: Երկրորդ մրցափուլում մրցակիցը նախ 1 միավոր վաստակեց, ապա գորգի մրցավարը պասիվություն տվեց Գալստյանին: Ֆրանսիայի ներկայացուցիչին չհաջողվեց հայ ըմբիշին պոկել մրցագորգից եւ հնարք կատարել: 2:2 հաշվից հետո վերջին վայրկյանին մրցակիցը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին՝ 1 միավոր տալով Սլավիկ Գալստյանին:
Մեկնարկային 1/8 եզրափակիչում Սլավիկ Գալստյանը ծանր գոտեմարտում 3:2 հաշվով հաղթեl 18 Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին:
Երեկոյան մրցահերթում Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը կպայքարեն օլիմպիական մեդալների համար:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ):
Նրա մրցակիցը աշխարհի փոխչեմպիոն, Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը:
Մալխաս Ամոյանի մասնակցությամբ բրոնզե մեդալի գոտեմարտը նախատեսված է Երեւանի ժամանակով 20:15-ից եւ կլինի 7-րդ գոտեմարտը մրցագորգ B-ում:
Մալխաս Ամոյանից հետո եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի Արթուր Ալեքսանյանը, որը կպայքարի օլիմպիական երկրորդ չեմպիոնության համար:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոնը Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ:
Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչը նախատեսված է Երեւանի ժամանակով 22:05-ից եւ կլինի 12-րդ գոտեմարտը B մրցագորգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի