14:12  ,  7 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Օրվա մեդալային ծրագիրը

Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին կվիճարկվի 22 տիտղոս։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշայինների եզրափակիչում տիտղոսի համար կպայքարի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանայնը։

Հայաստանի թիմի առաջատարը Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ:

Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչը նախատեսված է Երեւանի ժամանակով 22:05-ից եւ կլինի 12-րդ գոտեմարտը B մրցագորգում:

Փարիզ-2024, Օլիմպիական խաղեր

Օգոստոսի 7

Առագաստանավային սպորտ, կանայք, Լազեր Ռադիալ (ILCA 6)` 14:13 (Երեւանի ժամանակ)

Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, Լազեր (ILCA 7)` 15:13

Առագաստանավային սպորտ, խառը (կին, տղամարդկ), Նակրա 17` 16:43

Առագաստանավային սպորտ, խառը (կին, տղամարդկ), 470` 17:43

Ժայռամագլցում, կանայք, արագություն` 14:54

Ծանրամարտ, տղամարդիկ, 61 կգ՝ 17:00

Ծանրամարտ, կանայք, 49 կգ՝ 21:30

Սքեյթբորդինգ, տղամարդիկ, զբոսայգի՝ 19:30

Հրապարակային հեծանվավազք, տղամարդիկ, հետապնդման թիմային մրցավազք՝ 20:33

Հրապարակային հեծանվավազք, կանայք, հետապնդման թիմային մրցավազք՝ 21:28

Աթլետիկա, կանայք, ձողացատկ՝ 21:00

Աթլետիկա, տղամարդիկ, սկավառակի նետում՝ 22:25

Աթլետիկա, տղամարդիկ, 400 մետր վազք՝ 23:20

Աթլետիկա, տղամարդիկ, 3000 մետր խոչընդոտավազք՝ 23:43

Գեղարվեստական լող, խմբային ակրոբատիկ ծրագիր՝ 21:30

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ՝ 21:55

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ՝ 22:30

Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 50 կգ՝ 23:15

Թաեքվոնդո, կանայք, 49 կգ՝ 23:19

Թաեքվոնդո, տղամարդիկ, 58 կգ՝ 23:37

Բռնցքամարտ, տղամարդիկ, 63,5 կգ՝ 00:34 (օգոստոսի 8)

Բռնցքամարտ, տղամարդիկ, 80 կգ՝ 00:51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news