11:02  ,  7 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Ալժիրցի կին Իման Խելիֆը հաղթեց 5:0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

2023թ․ աշխարհի առաջնությունում գենդերային թեստը չհաղթահարած եւ որակազրկված, անձնագրային տվյալներով կին, ալժիրցի Իման Խելիֆը դուրս եկավ եզրափակիչ Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարում։

Կիսաեզրափակիչում նա ոչ մի հնարավորություն չտվեց 2023թ․ աշխարհի փոխչեմպիոն, թաիլանդցի Ջանջաեմ Սուվանապենգին եւ պարտության մատնեց 5:0 հաշվով։

Օգոստոսի 10-ին եզրափակիչում Իման Խելիֆի մրցակիցը կլինի չինացի Լիու Յանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print