Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը Հայաստանի թիմի հետ վերադարձավ հայրենիք:
Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ Հայկ Նազարյանը օլիմպիական մայրաքաղաքից վերադարձան օգոստոսի 6-ին 21:50-ին Փարիզ- Երեւան ուղիղ չվերթով:
Օլիմպիական փոխչեմպիոնի ժամանումից ժամեր առաջ «Զվարթնոցի» սպասասրահում արդեն մեծ թվով երկրպագուներ էին հավաքվել: Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճած մարզիկին դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, երկու դուստրերը, ծնողները, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչներ, ընկերներ, երկրպագուներ, որոնք օլիմպիական փոխչեմպիոնին սպասում էին ժամանման սրահի երկանքով պարզած մեծ եռագույնով եւ պաստառներով: Օլիմպիական փոխչեմպիոնին դիմավորեցին չեմպիոնին վայել՝ աղ ու հացով եւ զուռնա դհոլով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը եզրափակիչում վաստակեց 14.966 միավոր: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վահագն Դավթյանը օղաների վարժության եզրափակիչում լավագույն մասնակցությամբ պայքարն ավարտեց 6-րդ տեղով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում