21:25  ,  6 օգոստոսի, 2024

Փարիզ-2024․ Արթուր Ալեքսանյանի եւ Մալխաս Ամոյանի մրցակիցները վերջին գոտեմարտերում

Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ:

Օգոստոսի 6-ին պայքարի մեջ մտած Մալխաս Ամոյանը (77 կգ) կիսաեզրափակիչում պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն ճապոնացի Նաո Կուսակային։ 

Բրոնզե մեդալի համար Մալխաս Ամոյանի մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո։ Կմրցեն Ուզբեկստանի ներկայացուցիչ Արամ Վարդանյանն ու ալժիրցի Էլկրի Օուկալին եւ կոլումբացի Ալեքսիս Կուերո Մունյոսն ու ղրղզ Ակժոլ Մախմուդովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English