16:27  ,  5 օգոստոսի, 2024

2 օլիմպիական տիտղոս նվաճած ֆիլիպինցի մարմնամարզիկ Յուլոն կստանա 170 հազար դոլար եւ առանձատուն

Փարիզ-2024-ում 2 ոսկե մեդալ նվաճած 24-ամյա ֆիլիպինցի մարմնամարզիկ Կառլոս Յուլոն հայրենիքում կպարգեւատրվի 10 միլիոն ֆիլիպինյան պեսոյով (մոտ 170 հազար դոլար), առանձնատնով (24 միլիոն պեսո արժողությամբ), կահույքով, նոր iPhone 16 հեռախոսով, կստանա անվճար ուտելու ցմահ հնարավորություն մի քանի ռեստորաններում, 45 տարեկանից անվճար բուժհետազոտությունների հնարավորություն, հաղորդում է NBC Olympics-ը։

Կառլոս Յուլով Ֆիլիպինների պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնն է մարմնամարզությունում։ Փարիզի Խաղերում նա տիտղոսները նվաճել է ազատ վարժություններում եւ հենացատկում՝ առաջ անցնելով արծաթե մեդալը նվաճած Արթուր Դավթյանից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print