Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը նվաճած 21-ամյա իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը պատմել է, թե եզրափակիչից հետո իրեն ինչ է ասել է 37-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը, որն առաջին անգամ նվաճեց օլիմպիական տիտղոս։ Եզրափակիչում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոնն Ալկարասին հաղթել է8 7:6 (7:3), 7:6 (7:2) հաշվով։
«Նովակն ինձ ասաց, որ ես վաղ թե ուշ կնվաճեմ օլիմպիական ոսկե մեդալը, եւ որ, բարեբախտաբար, ես նրան թույլ տվեցի հաղթել, քանի որ օլիմպիական տիտղոս նվաճելու իր վերջին շանսն էր»,- Ալկարասի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ալկարասն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերի, Ջոկովիչը՝ 5-րդ անգամ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի