09:17  ,  5 օգոստոսի, 2024

Իբրահիմովիչն՝ Ջոկովիչին․ Դու պարզապես լավագույնն ես

Շվեդիայի հավաքականի եւ իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը շնորհավորել է 37-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։ Նա գրառում է արել սոցիալական ցանցերում։

«Դու պարզապես լավագույնն ես»,- գրել է Իբրահիմովիչը։

Օլիմպիական եզրափակիչում Ջոկովիչը 7:6 (7:3), 7:6 (7:2) հաշվով պարտության էր մատնել իսպանացի Կառլոս Ալկարասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print