20:35  ,  4 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանի պարգեւատրումը (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը պարգեւատրվեց Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալով։

Սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը երկու ցատկերի հանրագումարում վաստակել էր 14.966 միավոր եւ գրավել երկրորդ տեղը։

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը Փարիզ-2024-ում երկրորդ անգամ նվաճել էր աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Ասիայի 10-ակի չեմպիոն, Ֆիլիպինների ներկայացուցիչ Կարլոս Յուլոն (15.116 միավոր): Ֆիլիպինցի մարմնամարզիկը Փարիզի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ ազատ վարժություններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում