01:31  ,  3 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Արգենտինացի եւ ֆրանսիացի ֆուտբոլիստների բախումը 1/4 եզրափակիչից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։ Թիերի Անրիի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթեց արգենտինացիներին։ Միակ գոլը 5-րդ րոպեին խփեց հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան։

Հանդիպման ավարտից հետո երկու թիմերի ֆուտբոլիստները բախվեցին խաղադաշտում։

Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի մրցակիցը կլինի Եգիպտոսի թիմը, որը հետխաղային 11-մետրանոցներով 5:4 հաշվով հաղթեց Պարագվային։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news