01:22  ,  3 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Համաշխարհային ռեկորդ՝ աթլետիկայի մրցաշարում (տեսանյութ)

Փարիզի Օլիմպիական խաղում համաշխարհային ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ի հավաքականը։  4х400 մետր խառը (2 կին, 2 տղամարդ) փոխանցումավազքի նախնական մրցահերթում Վերնոն Նորվուդը, Շամիր Լիթլը, Բրայս Դիդմոնը եւ Քեյլին Բրաունը ցույց են տվել 3 րոպե 7,41 վայրկյան արդյունք։

Նրանք բարելավել են սեփական ռեկորդը (3.08,80), որը սահմանել էին  2023թ․ օգոստոսին Բուդապեշտում։

Այս մրցաձեւի օլիմպիական եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print