17:09  ,  2 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Ալկարասը եզրափակիչում է (տեսանյութ)

Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի եզրափակիչ։ Փարիզի Խաղերի թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչում Ալկարասը մրցեց աշխարհի 19-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:1 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը երեկոյան կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետին։

Կանանց մենախաղի տիտղոսը օգոստոսի 3-ին կվիճարկեն աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենը եւ աշխարհի 21-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news