00:16  ,  2 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Ջոկովիչը հաղթեց Ցիցիպասին, կիսաեզրափակիչի զույգերը (տեսանյութ)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը 6:3, 7:6 (7:3) հաշվով առավելության հասավ աշխարհի 11-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետին, որը 7:5, 7:5 հաշվով պարտության էր մատնել աշխարհի չորրորդ ռակետ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի 19-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English