00:16 2 օգոստոսի, 2024«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը 6:3, 7:6 (7:3) հաշվով առավելության հասավ աշխարհի 11-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։
Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետին, որը 7:5, 7:5 հաշվով պարտության էր մատնել աշխարհի չորրորդ ռակետ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի 19-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը։
Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 2-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.