13:21  ,  1 օգոստոսի, 2024

Ֆրանսիացի Լեոն Մարշանը Փարիզի Խաղերի 3 ոսկե մեդալների համար կստանա 320 հազար եվրո

Ֆրանսիայի պատմության մեջ լողում առաջին եռակի օլիմպիական չեմպիոն Լեոն Մարշանը Ֆրանսիայի կառավարությունից կստանա 320 հազար եվրո, հաղորդում է ESPN-ը։

Փարիզի Խաղերում Լեոն Մարշանը հաղթել է 400 մետր համալիր լողում, 200 մետր բրաս եւ բատերֆլայ մրցաձեւերում։  Երեք տիտղոսներն էլ նվաճել է օլիմպիական ռեկորդներով։

Նա մասնակցելու է նաեւ 200 մետր համալիր լողի մրցմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print