23:55  ,  31 հուլիսի, 2024

Կարեն Խաչանովի սենսացիոն պարտությունը

Աշխարհի 21-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը սենսացիոն պարտություն կրեց Վաշինգտոնում (ԱՄՆ) անցկացվող ATP-500 մրցաշարի մեկնարկում։

Հայ թենիսիստը 1/16 եզրափակիչում մրցեց աշխարհի 175-րդ ռակետ, հարավկորեացի Հոն Սոն Չհանի հետ եւ պարտվեց 2:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 12 րոպե։

Հոն Սոն Չհանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 60-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միքելսենը, որը 6:3, 7:6 (7:1) հաշվով պարտության մատնեց աշխարհի 125-րդ ռակետ, իտալացի Մատիա Բելուչիին։

Վաշինգտոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News