23:55 31 հուլիսի, 2024Աշխարհի 21-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը սենսացիոն պարտություն կրեց Վաշինգտոնում (ԱՄՆ) անցկացվող ATP-500 մրցաշարի մեկնարկում։
Հայ թենիսիստը 1/16 եզրափակիչում մրցեց աշխարհի 175-րդ ռակետ, հարավկորեացի Հոն Սոն Չհանի հետ եւ պարտվեց 2:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 12 րոպե։
Հոն Սոն Չհանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 60-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միքելսենը, որը 6:3, 7:6 (7:1) հաշվով պարտության մատնեց աշխարհի 125-րդ ռակետ, իտալացի Մատիա Բելուչիին։
Վաշինգտոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.