18:50  ,  31 հուլիսի, 2024

Փարիզ-2024․ Ալկարասը հաղթեց երրորդ շրջանում (տեսանյութ)

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ թենիսի օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 67-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինի հետ եւ հաղթեց 6:4, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 29 րոպե։

Քառորդ եզրափակիչում Կառլոս Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլը, որը 7:6 (8:6), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 69-րդ ռակետ, ֆրանսիացի Կորենտեն Մուտեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news