17:55  ,  31 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Աննա Շմիդլովան առաջինը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 67-րդ ռակետ Աննա Շմիդլովան առաջինը դուրս եկավ թենիսի կանանց օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։

Սլովակիայի ներկայացուցիչը 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, Ուիմբլդոնի մրցաշարի այս տարվա հաղթող, չեխ Բարբորա Կրեյչիկովային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։

Կիսաեզրափակիչում Աննա Շմիդլովայի մրցակիցը կլինի աշխարհի 19-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկի եւ աշխարհի 21-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print