Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրող բասկետբոլի տղամարդկանց մրցաշորւմ Ֆրանսիայի հավաքականն օվերթայմում 90:94 հաշվով հաղթել է Ճապոնիայի թիմին։
Այս մրցախաղում հանդիպել են Փարիզի Խաղերի ամենաբրձրահասակ (ֆրանսիացի Վիկտոր Վեմբանյամա, 224 սմ) եւ ամենացածրահասակ (ճապոնացի Յուկի Տոգասի, 168 սմ) բասկետբոլիստները։
20-ամյա Վիկտոր Վեմբանյաման դարձել է Ֆրանսիայի թիմի ամենարդյունավետ խաղացողը՝ 31 րոպեում վաստակելով 18 միավոր, կատարելով 6 արդյունավետ փոխանցում եւ 11 անգամ տիրելով օղակից անդրադարձող գնդակի։
Ֆրանսիան ապահովեց տեղը քառորդ եզրափակիչում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի