12:45  ,  31 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Ֆրանսիացի Կասանդրա Բոգրանը նվաճեց տրիատլոնի օլիմպիական տիտղոսը (տեսանյութ)

Ֆրանսիացի Կասանդրա Բոգրանը նվաճեց տրիատլոնի կանանց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը Փարիզի Խաղերում։

Նա ընդհանուր մրցատարածությունը (1500 մետր լող Սեն գետում, 40 կմ հեծանվավազք եւ 10 կմ վազք Փարիզում) հաղթահարեց 1 ժամ, 54 րոպե եւ 55 վայրկյանում։

Երկրորդ տեղում է շվեյցարացի Ժյուլի Դերոնը (1.54,55) եւ բրիտանացի Բեթ Փոթերը (1.55,10)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print