14:32  ,  30 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Արթուր Բարսեղյանը 56-րդն է

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում լողի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը պայքարն ավարտեց 56-րդ տեղում: 100 մետր ազատ ոճում որակավորման փուլին մասնակցում էր 79 լողորդ: Կիսաեզրափակիչ դուրս եկան 16-ը, եւս երկու մարզիկ պահեստային է:

Լավագույն արդյունքը 47.57 վայրկյանով գրանցեց Փարիզի Օլիմպիական խաղերում 4x100 ազատ ոճում ԱՄՆ թիմի կազմում ոսկե մեդալ նվաճած Ջեք Ալեքսին:

100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցել էր 51.54 վայրկյան արդյունք:

Արթուր Բարսեյանն ավարտեց պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերում: Տոկիոյի Օլիմպիական խաղերում նույն լողաոճում Բարսեղյանը ցույց էր տվել 49.78 վայրկյան արդյունքով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում