14:32 30 հուլիսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում լողի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը պայքարն ավարտեց 56-րդ տեղում: 100 մետր ազատ ոճում որակավորման փուլին մասնակցում էր 79 լողորդ: Կիսաեզրափակիչ դուրս եկան 16-ը, եւս երկու մարզիկ պահեստային է:
Լավագույն արդյունքը 47.57 վայրկյանով գրանցեց Փարիզի Օլիմպիական խաղերում 4x100 ազատ ոճում ԱՄՆ թիմի կազմում ոսկե մեդալ նվաճած Ջեք Ալեքսին:
100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցել էր 51.54 վայրկյան արդյունք:
Արթուր Բարսեյանն ավարտեց պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերում: Տոկիոյի Օլիմպիական խաղերում նույն լողաոճում Բարսեղյանը ցույց էր տվել 49.78 վայրկյան արդյունքով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.