11:37  ,  29 հուլիսի, 2024

WTA․ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 18 աստիճանով

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ 21-ամյա ռուսաստանցի Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 18 աստիճանով եւ 58-րդն է։

Անցած շաբաթ նա կարիերայում առաջին անգամ դուրս էր եկել WTA մրցաշարի եզրափակիչ։ Ռումինիայի Յասի քաղաքում անցկացված WTA-250 մրցաշարի եզրափակիչում նա պարտվել էր ռուսաստանցի Միրա Անդրեեւային։

Լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։

WTA, հուլիսի 29

1 (1). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 11 005 միավոր
2 (2). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 8173
3 (3). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 7061
4 (4). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 6376
5 (5). Ժասմին Պաոլինի (Իտալիա)՝ 5373
6 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 4665
7 (7) Չժեն Ցինվեն (Չինաստան)՝ 4025
8 (8). Մարիա Սակարի (Հունաստան)՝ 3925
9 (9). Դանիել Քոլինզ (ԱՄՆ)՝ 3702
10 (10). Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա)՝ 3573

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News