11:37 29 հուլիսի, 2024Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ 21-ամյա ռուսաստանցի Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 18 աստիճանով եւ 58-րդն է։
Անցած շաբաթ նա կարիերայում առաջին անգամ դուրս էր եկել WTA մրցաշարի եզրափակիչ։ Ռումինիայի Յասի քաղաքում անցկացված WTA-250 մրցաշարի եզրափակիչում նա պարտվել էր ռուսաստանցի Միրա Անդրեեւային։
Լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։
WTA, հուլիսի 29
1 (1). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 11 005 միավոր
2 (2). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 8173
3 (3). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 7061
4 (4). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 6376
5 (5). Ժասմին Պաոլինի (Իտալիա)՝ 5373
6 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 4665
7 (7) Չժեն Ցինվեն (Չինաստան)՝ 4025
8 (8). Մարիա Սակարի (Հունաստան)՝ 3925
9 (9). Դանիել Քոլինզ (ԱՄՆ)՝ 3702
10 (10). Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա)՝ 3573
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.