Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին սոցիալական ցանցերում արած գրառումով քննադատել է Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը՝ այն որակելով «ողորմելիություն»։
«Օլիմպիական խաղերը բացել, ամբողջ աշխարհում միլիարդավոր քրիստոնյաների անարգելով, իրապես ահավոր սկիզբ էր, թանկագին ֆրանսիացիներ։ Ողորմելիություն էր»,- գրել է Սալվինին՝ հրապարակելով Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» նման տեսարանը բացման արարողությունից։
Օլիմպիական խաղերի բացումն առաջին անգամ անցկացվել էր ստադիոնից դուրս, գետի վրա։ Բացման ժամանակ նաեւ թարս էր բարձրացվել օլիմպիական դրոշը, ինչը չէր շտկվել։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հետագայում ափսոսանք էր հայտնել տեղի ունեցածի առիթով։
Aprire le Olimpiadi insultando miliardi di Cristiani nel mondo è stato davvero un pessimo inizio, cari francesi. Squallidi. #Paris2024 pic.twitter.com/3RpNvUundd
— Matteo Salvini (@matteosalvinimi) July 27, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի
17:21 , 9 հոկտեմբերի
16:54 , 9 հոկտեմբերի
16:07 , 9 հոկտեմբերի
15:55 , 9 հոկտեմբերի