02:01 28 հուլիսի, 2024Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին սոցիալական ցանցերում արած գրառումով քննադատել է Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը՝ այն որակելով «ողորմելիություն»։
«Օլիմպիական խաղերը բացել, ամբողջ աշխարհում միլիարդավոր քրիստոնյաների անարգելով, իրապես ահավոր սկիզբ էր, թանկագին ֆրանսիացիներ։ Ողորմելիություն էր»,- գրել է Սալվինին՝ հրապարակելով Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» նման տեսարանը բացման արարողությունից։
Օլիմպիական խաղերի բացումն առաջին անգամ անցկացվել էր ստադիոնից դուրս, գետի վրա։ Բացման ժամանակ նաեւ թարս էր բարձրացվել օլիմպիական դրոշը, ինչը չէր շտկվել։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հետագայում ափսոսանք էր հայտնել տեղի ունեցածի առիթով։
Aprire le Olimpiadi insultando miliardi di Cristiani nel mondo è stato davvero un pessimo inizio, cari francesi. Squallidi. #Paris2024 pic.twitter.com/3RpNvUundd
— Matteo Salvini (@matteosalvinimi) July 27, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.